Ուշադրություն։ Կայքում կատարվում են տեխնիկական աշխատանքներ / Մեզ հարկավոր են կամավորներ, եթե ցանկանում եք օգնել ապա գրեք [email protected] էլ-փոստին

Ինչպես աշխատել "գումար" ուղղակի քայլելով

Administrator
Աշխատում ենք "գումար" ուղղակի քայլելով


Բոլորն էլ ցանկանում են գումար աշխատել, բայց անել դա անելով գրեթե ոչինչ ցանկանում են շատերը, վերջերս զննելով ոչ հայկական ինտերնետ կայքեր հանդիպեցի Sweatcoin հավելվածին, որը թույլ է տալիս աշխատել "գումար"։ Հավելվածը որոշ ժամանակ օգտագործելուց հետո հասկացա, որ այն արժանի է նաև հայկական լսարանի ուշադրությանը այդ իսկ պատճառով գրում եմ, այս նյութը։

Ծրագիրը իրենից ներկայացնում է քայլերի հաշվիչ, որը օրեկան ձեր քայլերը վերածում է վիրտուալ գումարի, որն այնուհետև կարող եք փոխարինել, որոշակի պարգևների, այժմ բավարար քայլեր կատարելուց հետո հնարավոր է վիրտուալ գումարը փոխարինել iPhone X-ի և այլ արժեքավոր իրերի հետ․

Ըստ հավելվածի ստեղծողների, հավելվածը աշատում է հատուկ ալգորիթմով, որն գրեթե անհնարին է դարձնում կեղծ քայլերը, այդ իսկ պատճառով թեթև քայլերը, որոնք կատարվում են փակ տարածություններում քիչ հեռովորության վրա հիմնականում չեն հաշվարկվում համակարգի կողմից։



Հավելվածը կարող եք բեռնել Sweatcoin-ի պաշտոնական կայքից, հավելվածը հասանելի է Android և iOS համակարգով աշխատող հեռախոսների և թաբլեթների համար։

Ողջույն, շնորհակալություն այս նյութը ընթերցելու համար, մենք հույս ունենք, որ դուք այն հավանեցիք։ Մեր կայքը նորաստեղծ է և մենք դեռ չունենք այցելուների մշտական բաժին, այդ իսկ պատճառով տարածելով այս նյութը դուք, ոչ միայն օգնում եք մարդկանց ստանալու յուրօրինակ ինֆորմացիա այլև օգնում եք մեզ շարունակելու կայքի բարելավվումը, Շնորհակալություն․․․

   

Մեկնաբանություններ

ԱՀ

Ваши переписки